Նախագահը մասնակցել է «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացմանը

Նախագահը մասնակցել է «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում շուրջ մեկ տարի առաջ գործունեությունն սկսած «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը:



Հանրապետության ղեկավարը շրջել է  հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:



Նախագահը «Այբ» կրթահամալիրում ներկա է գտնվել նաև համալիրի տարածքում կառուցվելիք Սուրբ Թարգմանչաց եկեղեցու հուշաքարի օծման և կրթահամալիրի կառուցմանը նվիրաբերություններ կատարած բոլոր նվիրատուների անունները հիշատակող Պատվո պատի բացման արարողություններին: