Թմրամիջոց իրացնողը հայտնաբերվեց
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթի 1 փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման յուրահատուկ հոտով զանգվածով: Գուրգեն Ե.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իրենն է եւ այն 7.000 դրամով ձեռք է բերել «Բթո» մականունով ոմն Վարդանից, հայտնում են Ոստիկանությունից:
Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ «Բթո» մականունով ոմն Վարդանը Այգեստան գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Վարդան Վ.-ն է, որը նույն օրը, ժամը 22.35-ին, բերման է ենթարկվել բաժին: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Կարծիքներ