Ավտովթար Շիրակում. կա 2 զոհ, մեկ վիրավոր

Ավտովթար Շիրակում. կա 2 զոհ, մեկ վիրավոր
Այսօր` ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սալուտ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում, «Գազ 21» մակնիշի 45 լօ 239 պետհամարանիշի (վարորդ` 1940 թ. ծնված Ստեփան Մարտիրոսյան) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մոսկվիչ» մակնիշի 03 սօ 197 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ 1948 թ. ծնված Ֆերդինանդ Մարտիրոսյանը եւ ավտոմեքենայի մոտ գտնվող 2009 թ. ծնված Ռաֆիկ Մինասյանը տեղում զոհվել են, իսկ 1959 թ. ծնված Ռայա Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Գյումրի քաղաքիԲԿ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: