Մեկ թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

Մեկ թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Քննարկմանն է դրվել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 28.10.2012թ.-23.11.2012թ. ժամանակահատվածի համար:



Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից մեկը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, իսկ թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը նախընտրական հիմնադրամ չի բացել: