Եվրոպայի հայերի միության նախագահ Կարո Հակոբյանը բաց նամակ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանին:Նամակում հատկապես ասվում է, որ սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք Հայաստան Համահայկական Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության: «Առավել ևս նկատի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը»,-նշվում է նամակում:
Սիրիահայությունը այսօր կարիք ունի ամբողջ հայության և, մանավանդ, իր նորանկախ հայրենիքի ամբողջական և անվերապահ աջակցության:
Կարծիքներ