Այսօր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է
Կանանց նկատմամբ կիրառվող բռնության բոլոր տեսակները ճնշում են իգական սեռի ներկայացուցիչների բազմակողմանի զարգացումը, ոտնահարում նրանց իրավունքները, սահմանափակում ազատություններն ու նսեմացնում նրանց մարդկային որակները: Բացի այդ բռնությունները ազդում են նաև հասարակության զարգացմանը:
Տոնը կապված է պատմական իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 1961թ. Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ հանրապետության առաջնորդ Ռաֆայել Տրուխիլոն դաժան հաշվեհարդար էր տեսել իր ռեժիմի դեմ ակտիվորեն պայքարող Միրաբալ երեք քույրերի հետ:
Կարծիքներ