Բագրատաշենի տնակում տղամարդու դիակ են գտել

Բագրատաշենի տնակում տղամարդու դիակ են գտել
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում Բագրատաշեն գյուղի մի բնակչուհուց նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետին հարակից թաղամասում գտնվող տան ներսում, հավանաբար, հրդեհ է և ներսում մարդ կա:



Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ մեկնած օպերատիվ խումբը նույն օրը, ժամը 12.40-ին, նշված վայրում գտնվող կիսակառույց տնակում հայտնաբերել է Կորյուն Թադևոսյանի դիակը` գոտկատեղից բարձր կիսայրված:



Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:



Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: