Սերժ Սարգսյանը Լիբանանի խորհրդարանում ելույթ չի ունենա

Սերժ Սարգսյանը Լիբանանի խորհրդարանում ելույթ չի ունենա
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին չեղյալ է հայտարարել օրենսդիր մարմնի նիստը, որը պետք է տեղի ունենար ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Դրա փոխարեն ճաշ կկազմակերպվի:



 



Նախատեսված էր նաեւ, որ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Լիբանանի խորհրդարանում:



 



Լիբանանյան ընդդիմությունը հայտարարել է, որ կբոյկոտի նոյեմբերի 27 -ի նիստը: Լիբանանյան աղբյուրների համաձայն, ընդդիմադիր պատգամավոր Միրվան Համադեհը հայտարարել է, որ իրենց բոյոկոտն ուղղված չէ Հայաստանի նախագահի դեմ՝ թիրախը Լիբանանի իշխող ուժերն են, որոնց հրաժարականը իրենց պահանջն է: