Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
![բանտ](/images/2012/11/բանտ3-300x168.jpg)
Կատարվածը հրեշավոր է, որովհետեւ որդիս բացարձակապես անմեղ է, ավելին ասեմ, անմեղ է նաեւ Ռոման Մաթեւոսյանը, ճիշտ է ասում փաստաբան Սարգիս Ասլանյանը, որ անմեղ մարդկանց դատում են` քանակ ապահովելու եւ իսկական դավաճաններին թաքցնելու համար: Փառք որդուս` Աշոտ Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանին, նրա կատարած աշխատանքը ամբողջովին ապացուցում է որդուս անմեղությունը, այսինքն, ճիշտն ասած, ապացուցելու բան էլ չկա, քանի որ ոչ մի ապացույց էլ չկա, որ որդիս հանցանք է գործել, ու Հարություն Բաղդասարյանը ապացուցեց, որ ԱԱԾ «քննիչ» Արմեն Թեւանյանի գրածը Գյուլնազ տատի հեքիաթն է:
Քննիչ Արմեն Թեւանյանը եւ դատախազ Արամ Ամիրզադյանը հույս ունեին, որ դատական պրոցեսը արագ, թռուցիկ ու մակերեսային ձեւով կանցկացնեն, ու հեքիաթի բացահայտում չի լինի, միայն անհիմն մեղադրական ու անմեղ մարդկանց 10 տարի կդատեն :Անգամ նեղություն չեն կրել, որ որեւէ, թեկուզ կեղծ, ապացույց ստեղծեն, բայց առաջին իսկ նիստերից հետո դա հասկանալով, փաստաբանին փոխեցինք, եւ փաստաբան Հարություն Բաղդասարյանն ու Սարգիս Ասլանյանը բացահայտեցին ողջ քրեական գործը` կառուցված ստի, ենթադրությունների, խախտումների եւ կեղծիքի վրա:
Ամոթ է, որ ԱԱԾ-ում Արմեն Թեւանյանի նման քննիչ է աշխատում, որը կարող է իր շահերի համար անմեղ մարդկանց կործանել, ինչո՞վ է տարբերվում նա թուրք Սաֆարովից, նա էլ մի ամբողջ հայ ընտանիք գլխատեց եւ մնում է անպատիժ:
Հեռուստատեսությամբ ամեն օր լրատվամիջոցները տարբեր դատեր են ցուցադրում, տասնյակ անգամներ դիմեցինք, որ «դավաճանների» դատն էլ ցուցադրեն, խուսափեցին, բնական է, որեւէ մեկն իրեն չէր վտանգի, ինչ ցուցադրեին, իրենց սու՞տն ու կեղծի՞քը, ցուցադրեին, որ Կարեն Մեհրաբյանը դատարանում ուրիշ մարդկանց անուններ է հայտնում, որ Կարեն Մեհրաբյանը հայտարարում է, որ Աշոտ Չտրկյանը եւ Ռոման Մաթեւոսյանը ոչնչից տեղյակ չեն, որ քննիչը`Արմեն Թեւանյանը , իրեն`Կարենին Մեհրաբյանին , համոզում էր ասել, որ Աշոտը մեղավոր է , այդ դեպքում իրեն ութ տարի կդատապարտեն, այլ ոչ թե տասնչորս տարի: Այ, կվերջանա ամեն ինչ, կդատապարտեն անմեղներին, եւ դատախազ Արամ Ամիրզադյանը հեռուստատեսությամբ մի «գեղեցիկ» հորինված հեքիաթ կպատմի հայրենիքի «դավաճանների» մասին:
Գործը այժմ բողոքարկվում է վճռաբեկ դատարանում, բայց ԱԱԾ քննիչ Արմեն Թեւանյանը եւ ծախու դատախազ Արամ Ամիրզադյանը իրենց այնքան հզոր են կարծում եւ անպատժելի,որ համարձակվում են հեռուստաալիքներով սուտ հեքիաթներ պատմել `մեղադրելով Աշոտին չգործած արարքի մեջ: Ո՞վ է իրենց տվել այդ իրավունքը հեռուստատեսությամբ ներկայացնել մի գործ, որը դեռ քննվում է եւ բողոքարկվում: Պարզ է,որ ծախու քննիչն ու դատախազը պարտակում են այն 12 իրական մեղավորներին, որոնց անունները բազմիցս հայտնել է գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը:
Պարոն նախագահ, իմ որդուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման` առանց փաստի, առանց ապացույցի,առանց վկայության: Անգամ ԱԱԾ գաղտնի գործակալները,որ դռնփակ վկայություն են տվել, չեն ճանաչել որդուս`Աշոտին:
Պարոն նախագահ, հեռուստատեսությամբ հայտարարում եք, որ նման դեպքեր շատ կան, որ մեղավորների փոխարեն պատժվում են անմեղ մարդիկ, որ քննիչը եւ դատախազը պարտակում են մեղավորներին`մեղքը բարդելով անմեղների վրա:Մի՞թե դա էլ է հեքիաթ, ինչու՞ այդ դեպքում չեք կանխում այս անարդարությունը, ինչու՞ չեք պատժում մեղավորներին, ու՞մ են թաքցնում քննիչն ու դատախազը: ՈՒ՞մ ՀՐԱՄԱՆՆ է կատարում վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, որ Կարեն Մեհրաբյանը հայտարարում է, որ կարեւոր հայտարարություն ունի անելու եւ փորձում է այն հանձնել, որ փաստաբաններ Հարություն Բաղդասարյանը եւ Սարգիս Ասլանյանը միջնորդություններ են ուզում հանձնել, բայց դատավորը, ոչինչ հաշվի չառնելով, արհամարհելով, վստահ, որ ՀՐԱՄԱՅՈՂԸ հզոր ու անպատժելի է , լքում է դահլիճը` ճանապարհին հայտարարելով, որ հեռանում են վճիռ կայացնելու:
Շտապում են արագ վերջացնել, փակել այս շինծու, խայտառակ, սարքովի, խախտոմներով լի, սատանայական գործը, որ շուտ մաքրվի ու մոռացվի իրենց արատավորող արարքը:
Բայց, ո՛չ:
Պարոն նախագահ, եթե Դուք ոչինչ չձեռնարկեք, ես թույլ չեմ տա, որ իմ անմեղ որդուն դատապարտեն, ես ընտրությունների օրը պատվիրակությունների ներկայությամբ կհրկիզեմ ինձ, որպեսզի որդուս գործը նորից ուսումնասիրեն:
Իմ որդին անմեղ է, ես ընդամենը ուզում եմ, որ այս քրեական գործը Ձեր հսկողության ներքո նոր հետաքննության ուղարկվի որդուս փաստաբան Հարություն Բաղդասարյանի մասնակցությամբ :
Անահիտ ՉՏՐԿՅԱՆ 26.11.2012
091585943
Կարծիքներ