ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն առաջարկում է քննարկել կառավարության մշակած օրինագիծը

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն առաջարկում է քննարկել կառավարության մշակած օրինագիծը
Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության հարկային ոլորտի մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 16 օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերություններին, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկմանը ու վճարմանը, նոր եկամտային հարկային համակարգի ներդրմանը, սուբյեկտների համար հարկման համակարգի փոփոխությանը եւ այլ խնդիրների:



 



ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ հետագայում թերի օրենքներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքների փաթեթը վերաբերում է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկում է բոլոր գործարարներին, անհատ ձեռներեցներին եւ այլ շահագրգիռ անձանց նշված օրենսդրական փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ իրենց դիտողությունները եւ/կամ առաջարկությունները մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին:



 



Անցած տարվա իր տարեկան զեկույցում Պաշտպանն արդեն անդրադարձել է հարկային ոլորտում կատարված հապճեպ եւ ոչ բավարար հանրային քննարկումներով կատարված օրենսդրական փոփոխություններին, որոնք լուրջ խնդիրներ էին առաջացրել տնտեսվարողների համար։