Խոսրով Հարությունյան. Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի

Խոսրով Հարությունյան. Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը ասել է, որ «Բարգավաճ Հայաստանին» եւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, առավել ձեռնտու է չմասնակցել 2013-ին ՀՀ նախագահի ընտրությանը եւ մտածել 2018-ի ընտրության մասին:



 



Խոսրով Հարությունյանն ասել է նաեւ, որ  Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահական ընտրություններում չի առաջադրվի, եթե բարձր արդյունքի վստահություն չունենա: «Ոչ մի խոշոր քաղաքական գործիչ` ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չեն առաջադրվի, եթե  իրենց հեղինակության համար վտանգ զգան:Նրանք կառաջադրվեն միայն այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ քաղաքական հաջողությունը կուղեկցի իրենց:  Նույնը, կարծում եմ, վերաբերում է Գագիկ Ծառուկյանին», – նշել է նա:



 



Խոսրով Հարությունյանը վստահ է, որ «Սերժ Սարգսյանը համոզիչ կհաղթի նաեւ միայնակ»: