Ստորագրահավաք՝ Սերոբ Բոզոյանին ազատ արձակելու համար

Ստորագրահավաք՝ Սերոբ Բոզոյանին ազատ արձակելու համար
 Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ փուչիկների պայթյունի գործով միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին ազատ արձակելու համար «Փուչիկների գործով» տուժողները ստարագրահավաք են կազմակերպել:



Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկու և ավելի մարդկանց անզգուշությամբ վնաս պատճառելու համար և դատապարտել 1 տարվա ազատազրկման:



Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` այն է` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել, է և նոյեմբերի 17-ին ուժի մեջ է մտել դատարանի վճիռը: Մինչ այդ, սակայն, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Բոզոյանն այժմ գտնվում է հիվանդանոցում: