4 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության, 6-ը՝ տուգանվել

4 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության, 6-ը՝ տուգանվել
 Քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցը խախտելու և երեկոյան ժամերին շարժակազմերի սահմանված քանակ չապահովելու հիմքով նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան պատասխանատվության են ենթարկվել երթուղիները սպասարկող 4 ընկերություն, ևս 6 ընկերություններ էլ տուգանվել են շարժակազմերում առկա սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար: