Նորից գողություն բանկոմատից

Նորից գողություն բանկոմատից
Նոյեմբերի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին  է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը  և  հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18.00-ից  մինչև նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող  բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն: