«Հայոց Արծիվների» գրասենյակների թիվը դարձավ 286

«Հայոց Արծիվների» գրասենյակների թիվը դարձավ 286
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ    անցած  շաբաթ   գտնվում    էր  Շիրակի,  Արագածոտնի եւ Արարատի մարզերում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության  15   մասնաճյուղ:



 



Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոր գրասենյակներ են բացվել Շիրակի մարզի Գտաշեն, Բյուրակն /Գյուլիբուլաղ/, Ոսկեհասկ, Հոռոմ, Գետափ, Տուֆաշեն, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Կաքավաձոր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան, Գետափ եւ Արարատի մարզի Նշավան, Սիփանիկ, Դարբնիկ   գյուղերում:



 



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ելույթներում կարեւորել է «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության եւ կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարեւորելով հայ մարդու, հայ ընտանիքի եւ ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:



 



Խաչիկ Ասրյանը  ներկայացնելով  Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի  կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:



 



«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաեւ մարզագույք:



 



«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության որոշման համաձայն Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքներում գործող «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության մասնաճյուղերը վերանվանվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության:



 



«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 286: