ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հնարավոր է կայանա 2013-ի սկզբին

ԱԳՆ ղեկավարների  հանդիպումը հնարավոր է կայանա 2013-ի սկզբին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հակամարտող կողմերի ղեկավարությունների հետ քննարկել են խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի ակտիվացման ուղղված նոր գաղափարներ:



«Երևանում նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկեցինք այդ գաղափարները: Հայկական կողմը, բնականաբար,  ուներ իր մոտեցումները և նկատողությունները, հուսով ենք, որ ադրանք  հաշվի կառնվեն երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպման ժամանակ»,- ասել է Իգոր Պոպովը:



Դիվանագետի խոսքով, հանդիպման ժամկետը դեռ չի ճշտվել: Իգոր Պոպովը հնարավոր է համարել դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում  Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև հանդիպումը:

«ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հավանաբար տեղի կունենա հաջորդ տարվա սկզբներին», - ասել է ռուս համանախագահը: