Հերթական խորհրդարանական լսումները՝ նոյեմբերի 28-ին

Հերթական խորհրդարանական լսումները՝ նոյեմբերի 28-ին
Նոյեմբերի 28-ին ժամը 12:00-ին ԱԺ 334 սենյակում ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» թեմայով: