Արդեն չորրորդ քահանան

Արդեն չորրորդ քահանան
Նոյեմբերի 25-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  Վիրահայոց թեմի առաջնորդ` Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը եկեղեցու հավատավորներին ներկայացրել է Ախալցխայի նորանշանակ քահանային: Այս անգամ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ նշանակվել է  Ավագ  քահանա  Տեր Եղիշե Հարությունյանը:



Ավագ  քահանա  Տեր Եղիշե Հարությունյանը Վիրահայոց թեմի ամենատարեց քահանան է, ով մինչեւ Ախալցխայում քահանա նշանակվելը ծառայում էր Թբիլիսիում:



Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում  Տեր Եղիշե Հարությունյանը արդեն չորրորդ քահանան է, ով նշանակվում է Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծառայության: