Ալեքսանդր Արաքսմանյանի գերեզմանը կտեղափոխեն

Ալեքսանդր Արաքսմանյանի գերեզմանը կտեղափոխեն
ՀՀ կառավարության որոշմամբ, ելնելով Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունից, ստեղծվել է Երեւանի Նուբարաշենի վարչական շրջանի «Արին Բերդ» պանթեոնում գտնվող Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի «Քաղաքային պանթեոն» կենտրոնական գերեզմանատուն տեղափոխման եւ վերահուղարկավորման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կ. Այվազյանի գլխավորությամբ:



 



Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող Ալեքսանդր Արաքսմանյանը (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) ծնվել է Գյումրի քաղաքում, մահացել Երեանում՝ 1982 թվականին: