Դանակահարություն Արմավիրում

Դանակահարություն Արմավիրում
Նոյեմբերի 26-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Լիպարիտ Ա.-ն և 1995 թ. ծնված Ռոլանդ Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լիպարիտ Ա.-ն և Ռոլանդ Մ.-ն  Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում վիճաբանել են   1994 թ. ծնված  Արսեն Մ.-ի և ոմն Էդգարի հետ, որի ընթացքում ստացել են վնասվածքները:

Նույն օրը, ժամը 20.30-ին, Արսեն Մ.-ն Նալբանդյան գյուղից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել Լիպարիտ Ա.-ին և Ռոլանդ Մ.-ին:

Արսեն Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էդգարի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: