«Հրապարակի» ընթերցողների կարծիքով, ընդդիմության առաջարկը ժամանակ շահելու ձեւ է

«Հրապարակի» ընթերցողների կարծիքով, ընդդիմության առաջարկը ժամանակ շահելու ձեւ է
Անցած շաբաթ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դեռ չէր տապալել 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման անցնելու մասին ընդդիմության առաջարկը քննարկելու ԱԺ նիստը, «Հրապարակ» օրաթերթն իր www.hraparak.am կայքում ընթերցողներին առաջարկեց պատասխանել հետեւյալ հարցին. «Ինչ ճակատագիր կունենա 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման անցնելու մասին առաջարկը»:



 



Հարցմանը մասնակցել է 340 ընթերցող: 162 հոգի կամ 48 տոկոսը կարծում է, որ առաջարկը ժամանակ շահելու ձեւ է, որ նախագահական ընտրություններն իշխանության սցենարով տանեն: 110 ընթերցող կամ 33 տոկոսը վստահ է, որ կխոսեն, կանցնի, կգնա: 15 տոկոսը կամ 50 ընթերցող ասել է, թե որոշ աննշան, ոչ էական փոփոխություններ կանեն՝ նախագահական ընտրություններին ընդառաջ: Եվ միայն 16 հոգի կամ հարցվածների 4 տոկոսը կարծում էր, որ առաջարկը կընդունվի:



 



Հիշեցնենք, որ ոչ միայն առաջարկը չի ընդունվել, այլ՝ առաջարկը լսելու նիստն է տապալվել: