Գյումրիում բազմանդամ անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները չեն լուծվում (տեսանյութ)

Գյումրիում բազմանդամ անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները չեն լուծվում (տեսանյութ)
Աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովման ավելի քան երկու տասնամյակ ձգձգումը տարի առ տարի նոր ու անլուծելի թվացող խնդիրներ է առաջացրել անօթեւանության վերացման եւ Գյումրին տնակներից մաքրելու գործում:



 



«Շիրակ կենտրոնը» տեղեկացնում է, քանի որ աղետի գոտում երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն ընտանիքների անդամների քանակը հաշվի չի առնվում եւ տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան աղետի հետեւանքով կորցրել են ընտանիքները, անլուծելի խնդրի առաջ են կանգնել բազմանդամ, ասենք 1 կամ 2 սենյականոց բնակարաններ ստացած, նույն բնակարանին հավակնող մի քանի մասից բաղկացած 7-ից մինչեւ 15 անդամներ ունեցող ընտանիքները: Այդ իսկ պատճառով նախորդ երեք տարիներին 3232 բնակարանի կառուցումն անգամ չլուծեց անօթեւանության խնդիրը եւ միայն Գյումրիում դեռեւս չորս հազարի հասնող ընտանիքներ շարունակելու են երկար տարիներ մի կերպ պատսպարված մնալ ժամանակավոր կացարաններում:



 



Իսկ անօթեւան բազմանդամ ընտանիքները նոր բնակարաններ ստանալիս ստիպված կիսվում են. ընտանիքի մի մասը տեղափոխվում է բնակվելու նոր բնակարանում, իսկ մյուս մասն արդեն առանց անօթեւանի կարգավիճակի շարունակում է բնակվել տնակում: Մեր դիտարկումները ցույց են տալիս որ, սովորաբար, նոր բնակարաններ ստացած եւ կիսված բազմանդամ ընտանիքների առավել անօգնական վիճակում գտնվող մասին են թողնում տնակներում բնակվելու, իսկ վերջիններիս շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը: Նման իրավիճակում է հայնվել նաեւ Գյումրու Ռեպինի փողոցի հարեւանությամբ գտնվող տնակային ավանի բնակիչ Հարությունյանների ընտանիքը:



Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: