Նոր լրատվամիջոց՝ Արցախի լրատվական դաշտում

Նոր լրատվամիջոց՝ Արցախի լրատվական դաշտում
Արցախի լրատվական դաշտում շուտով կհայտնվի նոր լրատվամիջոց: «Ազգային ռադիո եւ հեռուստատեսություն» ՍՊԸ-ն արդեն ստացել է համապատասխան լիցենզիա եւ նախնական տվյալների համաձայն 106.30 FM հաճախականությամբ եթեր կհեռարձակվի ամենաուշը 2013թ. մայիսին:



Նախնական տվյալներով լրատվամիջոցն ունենալու է երեք լրագրող, մեկ խմբագիր եւ հաղորդավարներ, ովքեր նախապես կվերապատրաստվեն «Ռադիո Հայ» ընկերությունում: Աշխատանքն օպերատիվ կազմակերպելու համար լրագրողները կապահովվեն անհրաժեշտ տեխնիկայով, որը հնարավորություն կտա տեղում պատրաստել եւ համացանցով խմբագրություն ուղարկել ցանկացած նյութ: