Ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլեւ աշխատողները. ԱՎԾ

Ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլեւ աշխատողները. ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրել է 2011թ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների հիմնական արդյունքները: 2011թ-ին տարբերություն նախորդ երկու տարիների աղքատության մակարադակի աճի, դադարեցում է արձանագրվել: 2011-ին աղքատության մակարդակը կազմել է 35,տոկոս: Համեմատության համար նշենք, որ 2010թ այն 35,8 տոկոս էր, 2008-ին՝ 27,6 տոկոս:



Միայն երեք տարիների ընթացքում Հայաստանում մոտ 70 հազար մարդ դարձել է ծայրահեղ աղքատ՝ 2011թ մեր երկում գրանցվել է շուրջ 120 հազար ծայրահեղ աղքատ: 2011-ին ծայրահեղ աղքատ է եղել գյուղական բնակչության 2,2 տոկոսը: Աղքատության մակարդակն ավելացել է նաև կենսաթոշակառուների շրջանում:



Ընդորում երևանաբնակ կենսաթոշակառուներն ունեն աղքատության վելի ցածր ռիսկ, քան մարզաբնակ կենսաթոշակառուները: 2008-2011թ աղքատության մակարդակի ցուցանիշերն աճել են բոլոր մարզերում և մայրաքաղաքում:



Այդուհանդերձ, ավելի արագ տեմպերով այդ ցուցանիշի աճ է գրանցվել համապատասխանաբար Արմավիրում, Վայոց ձորում, Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում: Սյունիքից ու Վայոց Ձորից բացի, մնացած բոլոր մարզերում զգալի տեմպերով աճել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը:



Ընդորում, հետազոտությունները պարզել են մի զարմանալի ու միաժանակ ցավալի երևույթ, մեր երկրում ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլ նաև նրանք, ովքեր աշխատանք ունեն: ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը ևս զարմացել է.«Թվում էր, թե զբաղված լինելն արդեն իսկ լուրջ երաշխիք է, որ մարդն աղքատ չլինի: Բայց ցավոք սրտի թվերը ցույց են տալիս, որ զբաղված լինելը այդքան էլ չի նշանակում իսպառ խույս տալ աղքատությունից: Զբաղվածների երկու տոկոսը ծայրահեղ աղքատ է: Սա բավականին տխուր ցուցանիշ է»: