Հիմա էլ եղնիկ են որսացել

Հիմա էլ եղնիկ են որսացել
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների կողմից օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս պարզվել է, որ այս տարվա նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մատաղիս գյուղի բնակիչներ` 1958թ. ծնված Ս. Ա-ն և 1966թ. ծնված Վ. Հ-ն գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա գտնվող «Եղիշե Առաքյալ» եկեղեցու մոտակա անտառում ապօրինի որսացել են 1 եղնիկ: