Կայուն խաղաղության բանաձեւ՝ շախմատի օգնությամբ

Կայուն խաղաղության բանաձեւ՝ շախմատի օգնությամբ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը առաջարկել է հանուն մշտական եւ կայուն խաղաղության շախմատի երեխաների առաջնություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում՝ հայ եւ ադրբեջանցի երեխաների միջեւ, արաբա-իսրայելական շփման գծում՝ արաբ եւ հրեա երեխաների միջեւ, Մերձդնեստրում՝ մոլդովացի եւ Մերձդնեստրի երեխաների միջեւ:



 



Իլյումժինովը հիշել է մի հին հնդկական հեքիաթ: Երկու ռաջա որոշում են պատերազմել, մի իմաստուն առաջարկում է նախ  շախմատ խաղալ եւ որոշել ով է ավելի խելացի, կողմերւը այնքան են տարվում խաղով, որ մոռանում են պատերազմի մասին, զինվորներն էլ անվնաս վերադառնում են տուն, պատերազմը դեռ չսկսած ավարտվում է: