Մելիքսեթ Խաչիյանը՝ շախմատի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող

Մելիքսեթ Խաչիյանը՝ շախմատի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող
Միջազգային կարգի գրոսմայստեր, ամերիկահայ շախմատիստ Մելիքսեթ Խաչիյանը հաղթել է «Ամերիկա օփեն» շախմատային մրցաշարում: Մելիքսեթ Խաչիյանը ութ միավորից վաստակելով 6,5 միավոր` միանձնյա հաղթել է Կալիֆոռնիայի Անահեյմ քաղաքում ավարտված 48-րդ «Ամերիկյան օփեն»-ում:



Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն այս մրցաշարում նվաճել է երկրորդ մրցանակը` կես միավորով զիջելով հաղթողին:



Մելիքսեթ Խաչիյանը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ է: Ներկայում նա գլխավորում է ԱՄՆ-ի կանանց շախմատի հավաքականը։