Հայաստանի արտագաղթող դեմքը…

Հայաստանի արտագաղթող դեմքը…
ՀՀ միգրացիոն ծառայության վերջերս հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 միլիոն 880 հազար, վերադարձել 1 միլիոն 791 հազար մարդ: Սա նշանակում է, որ  բացասական սալդոն կազմել է 88 հազար 241 մարդ: Այսինքն՝ 6.7 հազարով ավելին, քան անցած տարի: Այլ խոսքերով՝ այս տարվա տասն ամիսների ընթացքում Հայաստանից միայն օդային ուղիներով արտագաղթել է 88 հազար 241 մարդ, ինչն իշխանական ցինիզմի լեզվով՝ թարգմանաբար նշանակում է ընդամենը «մտահոգիչ փաստ»:



 



 



Ուղիղն ասած՝ սա էլ ահագին «առաջընթաց» է. ի վերջո, ժամանակին կառավարության անդամներին ընդդիմությանը համարժեք պատասխաններ չտալու եւ լրագրողներիս «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» մեջ մեղադրող Սերժ Սարգսյանը հասավ նրան, որ վերջերս Ֆրանսիա կատարած իր այցի ընթացքում հայ համայնքի կայացած գործարարներին հորդորեց մեր երկրում ներդրումներ անել նաեւ «բոլորիս համար մտահոգիչ արտագաղթը կանխելու համար»: Բայց թե այս տեմպերով դատարկվող Հայաստանը դեռ ինչքան ռեսուրսներ կունենա, որպեսզի նա ու իր կառավարությունը հասնեն նաեւ ամեն բան ձախողած լինելու ազնիվ խոստովանությանն ու հրաժարականին՝ դժվար է ասել: Ինչպես երեւում է՝ նրանք նահանջողը չեն եւ, ինչպես ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էր նշել, «չեն էլ պատրաստվում ֆիքսվել թեկուզ մտահոգիչ, բայց հատկապես արտագաղթի ցուցանիշների վրա»: Ասել կուզի՝ սկսածը պիտի ավարտեն: Մարտի մեկի արյամբ իշխանության եկածները պիտի հիմնահատակ ավերեն այս երկիրը, նոր կամ հեռանան՝ Նիկոլ Փաշինյանի ասած «փակվող օբյեկտի լույսերը վերջինը հանգցնելով», կամ էլ «մեծահոգաբար» շունչները մեզ հետ փչեն…



 



Ինչ-որ մեկին թվում է, թե գույնե՞րն եմ խտացնում: Եթե այդպես է, ուրեմն այդ ինչ-որ մեկն ապրում է Երեւանում, ինքն իրեն կերակրելու եւ հագցնելու հնարավորություն ունի, Ամանորն էլ պատրաստվում է նախապես «բուքինդ արած» ծաղկաձորյան հյուրանոցներում անցկացնել: Իսկ, այ, նրանք, ովքեր մարզերում են բնակվում, նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ շունչները փչում են, նվազում ու հատնում:



 



Հապա մի այս գրաֆիկին նայեք:



 



 















































































































































































































































































































Բնակչության ոչ արժանահավատ աճ ունեցող համայնքներ
Մարզ/համայնք

2012





%

2012/2011



Արագածոտն

1905





1978





103.83



1Ագարակ

245





294





120.00



2Անտառուտ

204





220





107.84



3Սաղմոսավան

2463





2598





105.48



4Օհանավան

751





920





122.50



5Վարդենուտ

595





710





119.33



6Ակունք

562





722





128.47



7Զարինջա

584





678





116.10



8Զովասար

522





648





124.14



9Կարմրաշեն

366





421





115.03



10Հացաշեն

2322





2652





114.21



11Մաստարա

287





319





111.15



12Պարտիզակ

377





505





133.95



13Ցամաքասար

582





654





112.37



14Ճարճակիս

108





135





125.00



15Միրաք

254





276





108.66



16Շենկանի

540





569





105.37



17 Ռյա Թազա

588





638





108.50



18Վարդաբլուր

13255





14937





112.69





 



Ինչ է սա նշանակում՝ ակնհայտ է: Ուրիշ բան, որ՝ սարսափելի: Օրինակ, Տավուշի մարզում ամբողջ տասը տարում բնակչության թվաքանակի համարյա նույնքան նվազում է արձանագրվել, որքան ընդամենը մեկ տարում: Այսինքն՝ 2011-ին: Արագածոտնում՝ 40%՝ տասը տարվա 26%-ի համաձայն: Ըստ մեր ունեցած լուրերի, նույնիսկ իշխանություններն են սարսափած այն մտքից, թե հաջորդ տարի ինչ տվյալներ են բացահայտվելու արդեն ընթացիկ տարվա համար: Մանավանդ երբ, ՄԱԿ-ի հատուկ զեկույցի համաձայն, բացահայտվեց, որ ընդամենը մի չորս տասնամյակ անց մեզանում միջին տարիքը հիսունի է հասնելու, այսինքն՝ ծերերը մեռնելու են, իսկ բավարար չափով երիտասարդներ էլ չենք ունենալու, երբ պարզվեց, որ ամբողջ աշխարհի համար ծնելիության նորմալ՝ 3.7% գործակցի փոխարեն մեզանում այդ գործակիցը 1.5% է, ինչը նշանակում է, որ ընտանիքների մեծ մասին չի հաջողվում անգամ պարզ վերարտադրություն ապահովել, երբ բացահայտվեց, որ ամենատարբեր պատճառներով ազգն այնքան հիվանդ է, որ ամլությունը կազմում է 45%-ից ավելին, նույնիսկ զարմանում եմ, թե Մարտի մեկի արյուն, քաղբանտարկյալներ, երկնիշ տնտեսական անկում, մի քանի անգամ մեծացրած պետական պարտք, աղքատություն, անարդարություն սիրող այս իշխանությունն ինչ երեսով ու համարձակությամբ է վերարտադրման հույսեր փայփայում:



 



Իսկապես. ի՞նչ երեսով է Սերժ Սարգսյանը գնալու այն մարդու դուռը, ով իր խղճուկ եկամուտների կեսից ավելին ծախսում է ուտելիքի վրա, մյուս կեսով էլ հազիվ կոմունալ վարձերն է վճարում: Ու եթե հիմա էլ գազը թանկանա, եթե բանկերն իրականացնեն իրենց խոստումը՝ այս տարի գյուղացիներից ինչ գնով էլ լինի, ստանալ իրենց չվճարած վարկերը, ո՞նց է հոխորտալու Շարմազանովը, թե ո՞վ է հոգում ժողովրդի  մասին…



 



Գալով թեմային՝ նկատենք, որ իշխանությունները խնդրի մասին հենց այս պահին են հոգացել՝ բազմաթիվ համայնքներում, ի տարբերություն հայտարարված գործակցի, գրանցելով ֆանտաստիկ աճեր: Իբրեւ ապացույց՝ միայն մի մարզի օրինակը բերեմ, որպեսզի եւ փաստացի ապացույց լինի մեջտեղում, եւ ընդհանուր առմամբ հասկանանք, թե ինչ հրաշալի նկարիչներ են սրանք…



 



 



Հա, բայց եթե որեւէ մեկին թվում է, թե սա սովորական հանցագործություն է՝ սխալվում է:  Բազմաթիվ այլ հնարքների զուգադրմամբ՝  այս մարդիկ նաեւ այսպես են ընտրություններ կեղծում: Ինքներդ դատեք: Համաձայն ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների եւ այս գրաֆիկի՝ 2011-ին մարզերում ապրում է ընդամենը 2 միլիոն 147 հազար մարդ:



 



 





















































































































































































Մարզ 

Բնակչության թիվն



 ըստ մարզերի





2001





2011





2012





1



Արագածոտն

138301





142.4





142.9





2



Արարատ

272016





280.4





281.7





3



Արմավիր

276233





285.8





287.4





4



Գեղարքունիք

237650





242.4





243.1





5



Լոռի

286408





282.1





282.2





6



Կոտայք

272469





282.1





283.5





7



Շիրակ

283389





282





282.3





8



Սյունիք

152684





152.9





153





9



Վայոց Ձոր

55997





56





56.1





10



Տավուշ

134376





134.6





134.8



Ընդամենը

2109523





2140.7





2147





 



Սրանք, ի դեպ, մարդահամարի տվյալներն են: Բայց երբ տարածքային կառավարման մարմինների թվերն ես նայում ու գումարում իրար՝ տարբերությունն ակնհայտ է:



 



 

























































































































































































































































































































































































































Բնակավայր



 


Հաշվառված  բնակչությունն



ըստ համայնքների գումարի





Համայնքների



ընդհանուր թիվը





2001-2011 թ.թ. բնակչության նվազում



արձ. համայնքների թիվը





2011-2012 թ.թ. բնակչության նվազում



արձ. համայնքների թիվը





որից





Ընդամենը  նվազման միտումներով





Տոկոսով` ընդհանուրից





Ոչ արժանահավատ աճ գրանցած  համայնքների թիվը





2001





2011





2012





Կայուն նվազում





միայն 2011/12 թ.թ.





1



2

3





4





5





6





7





8





9





10





11





12





13





1



Արագածոտն

138301





153490





154945





114





21





46





6





40





61





54





18





2



Արարատ

272016





285858





283811





97





26





26





10





16





42





43





7





3



Արմավիր

276233





311885





311583





97





5





34





3





31





36





37





4





4



Գեղարքունիք

237650





254199





254001





92





23





39





12





27





50





54





3





5



Լոռի

286408





281190





279974





113





70





60





33





27





97





86





7





6



Կոտայք

272469





285052





283033





67





18





33





7





26





44





66





3





7



Շիրակ

283389





291284





291232





119





25





53





13





40





65





55





5





8



Սյունիք

152684





153095





151799





109





59





49





26





23





82





75





3





9



Վայոց Ձոր

55997





58569





58593





44





15





20





6





14





29





66





3





10



Տավուշ

134376





131750





132016





62





37





25





13





12





49





79





1



 Ընդամենը

210953





220632





220097





914





299





385





129





256





555





61





54





 



Ի դեպ, այս աղյուսակը մեկ այլ շատ կարեւոր ու սոսկալի տխուր փաստ էլ է երեւան բերում: Անցած տասը տարում, չնայած այն բանին, որ մենք կայուն արտագաղթ ենք ունեցել շուրջ 299 համայնքներում, այնուամենայնիվ, մանավանդ լեռնային շրջաններում, ունեցել ենք մեծ թվով կայուն բնակչությամբ համայնքներ: Անցած տարի, սակայն, դրանք էլ են խարխլվել, եւ արտագաղթող համայնքների թվը հասել է 385-ի: Այնպես որ, իշխող ՀՀԿ եւ պարոն Սարգսյաններ, լավ նայեք այս գրաֆիկ ու աղյուսակները, որովհետեւ սրա՛նք, ոչ թե ձեր կենաց հիշեցնող ելույթներն են ձեր իրական դեմքը…