Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. 7-ամյա տղան տեղում մահացել է

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. 7-ամյա տղան տեղում մահացել է
Նոյեմբերի 28-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Համմեր» և «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենաներ:


Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը` 2005 թ. ծնված  Արմեն  Խաչատրյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդն   ու  երեք  ուղեւորները և «Համմեր»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է քննություն: