Վճարել են հարկադիր պարապուրդի համար

Վճարել են հարկադիր պարապուրդի համար
Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը քաղաքացուն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել է ավելի քան 1 500 000 դրամ: Դեռևս 2012թ.-ի մայիս ամսին ԴԱՀԿ ապահովող ծառայությունում կատարողական վարույթ էր հարուցվել, որի շրջանակներում քաղաքացին պետք է վերականգնվեր նախկին աշխատանքի վայրում և վերջինիս հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար պետք է վճարվեր մեկուկես միլիոն դրամ, ինչը ամիսներ շարունակ ձգձգվել էր:



Քաղաքացու խնդրին լուծում տալու նպատակով Պաշտպանի միջնորդությանն ի պատասխան` ԴԱՀԿ ապահովող ծառայությունից հայտնել են, որ գումարը փոխանցվել է քաղաքացու կողմից ներկայացված հաշվին: