Դանակով հարձակմանը պատասխանել է մետաղաձողով

Դանակով հարձակմանը պատասխանել է մետաղաձողով
Շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում նոյեմբերի 28-ին` ժամը 17.25-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Դողս գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ին  ծեծի են ենթարկել: Պարզվել է`  նույն օրը` ժամը 16.30-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան բակում Գրիգոր Գ.-ն դանակով սպառնացել է առողջությանը ծանր վնաս պատճառել 1964 թ. ծնված Գրիգոր Պ.-ին և հարձակվել է նրա վրա:

Գրիգոր Պ.-ն պաշտպանվելու համար գետնից մետաղաձող է վերցրել և հարվածել Գրիգոր Գ.-ի գլխին:

Գրիգոր Գ.-ն տեղափոխվել է հոգեբուժարան: Կատարվում է հետաքննություն: