Լցակայանում մեքենա է պայթել

Լցակայանում մեքենա է պայթել
Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.10-ին,  ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում  հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան  գազով լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթել է, ինչի  հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս: