Զոհված օդաչուների մարմինները կտեղափոխվեն հայրենիք

Զոհված օդաչուների մարմինները կտեղափոխվեն հայրենիք
Facebook սոցիալական ցանցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջում տեղադրվել է հաղորդագրություն, ուր ասված է, որ Կահիերում ՀՀ դեսպանատունը զբաղվում է հայ օդաչուների Հայաստան տեափոխման հետ կապված փաստաղթղերի ձևակերպման հարցերով:Հիշեցնենք,  որ շաբաթ օրը գիշերը Բրազավիլում վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է «Ռիջ Էյրվեյզ» հայկական ավիաընկերությանը: «Նոյեմբերի 30-ին՝ ժամը 19.00-ին, Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի  ենթարկվեց հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը»,- ասվում է Եգիպտոսում ՀՀ դեսպանատան խնդրանքով հատկացված ռուս դիվանագետի հաղորդագրության մեջ:



Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ Վարազդատ Բալասանյանը (Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 ), Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գևորգյանը և  Էդգար Ավետյանը (օպերատոր, ծն. 27.10.1989 թ.):