Էլեկտրական հոսանքով ձկնորսները

Էլեկտրական հոսանքով ձկնորսները
Ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողների կողմից օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս պարզվել է, որ ՀՀ Քաջարան քաղաքի Տերյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ` 1968թ. ծնված Ա. Ա-ն, Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղի բնակիչ` 1994թ. ծնված Ն. Բ-ն և ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ` 1977թ. ծնված Ս. Գ-ն, Քաշաթաղի շրջանի Որդուակ գյուղի տարածքով հոսող Ծավ գետից էլեկտրական հոսանքի վերարտադրիչի միջոցով ապօրինի որսացել են 37 հատ կողակ և 27 հատ բեղլու տեսակի ձկներ, որոնք զննությամբ հայտնաբերվել են Ս. Գ-ի վարած «ՎԱԶ-2106»  ավտոմեքենայի բեռնախցիկում:



Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Մաջնավանի բաժանմունք: