Հոռոմ գյուղը` ձմռան շեմին

Հոռոմ գյուղը` ձմռան շեմին
Ուրիշ է իմ գյուղի աշունը մի տեսակ հանգիստ ու միամիտ: Անձրեւը թրջում է սարերի վրա մնացաց ուրցի թփերը ու գյուղը ուրցահոտ է դառնում: Ուրցահոտ է իմ գյուղի աշունը: Մարդիկ խաղաղ են ու հանգիստ ու աշխարհի աշունը նման չէ իրենց աշնանը: Իրենք իրենց կյանքն ունեն:



 



ՈՒ աշխարհը կարծես իրենց կողքով է անցնում, նրանք չեն շտապում ամենքն իրենց գործն ունեն ու աշխարհի մեծ գործերին չեն խառնվում, ժամանակ չունեն: Անձրեւները սկսվում են ու փողոցները ցեխով է լցվում: Աշնան գալուն պես գյուղն ավելի է ամայանում: Սարերը մի տեսակ գորշ են դառնում ու էդ սարերի տակ փռված դատարկ տների ամայությունն ավելի է ուրվագծվում: Ամեն գյուղ գնալիս, նկատում եմ, որ քչանում են վառվող լուսյերով տների քանակը: Այս անգամ էլ նկատեցի որ շրջակայքի տներից նորի շատերի լույսերը չեն վառվում: Իմացա գյուղից շատերը արտագաղթել են` մի մասը քաղաք մի մասն էլ`«ռուսաստանները» այդպես ասաց մեր դիմացի հարեւանուհին:



 



Իմ գյուղի մարդիկ էլ խաղաղ մարդիկ են, իրենց հոգսերով ու խնդիրներով: Խոտը դիզել են,բերքը հավաքել ու սպասում են ձմռան գալուն: Շատ են հոգնել, ամբողջ ամառ աշխատել են ու տանջվել: Ստացած բերքից դժգոհ են… դե բնություն է, բնության հետ խաղ չէս անի: Սովոր են նրանք, հարմարվել են բնությանը ինչ կտա` կտա: Ես աշխարհում իրենց տեղն էլ սա է ու գնալու տեղ չունեն: Եվ հետո ուր էլ գնան մի օր հաստատ հետ են գալու: Իրենց ուրցի ու ուրցահոտ օրերի հետեւից…



 



Ստելլա ԱՎԴԱԼՅԱՆ