Անժելա Սարգսյանի «տղամարդու» համար կպայքարեն մինչեւ վերջ

Անժելա Սարգսյանի «տղամարդու» համար կպայքարեն մինչեւ վերջ
Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի պաշտպան Կիմա Սարյանը բողոքարկելու է նոյեմբերի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած դատավճիռը:Խոսքը մեկ տարվա ազատազրկման և նվազագույն աշխատավարձի 300-պատիկի՝ 300 հազար դրամ, չափով տուգանքի մասին է:



«Գործում առկա ոչ մի փաստին համաձայն չենք: Գործով ձեռք բերված ապացույցներով նրա մեղքը ապացուցված չէ, խախտվել է նրա անմեղության կանխավարկածը, մենք պայքարելու ենք մինչև վերջ»,-նշել է նա:



Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: