Հայ զինվորականները Թուրքիայում խախտումներ չեն արձանագրել (լուսանկարներ)

Հայ զինվորականները Թուրքիայում խախտումներ չեն արձանագրել (լուսանկարներ)
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետության տարածքում:



 



ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ տեսչության են ենթարկվել Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ ԲԿ-ի 14-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադը (Կարս) եւ 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):



 

ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների շրջանակներում տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների եւ ընդհանուր հարցերի շուրջ: Տեսչության ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի եւ սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները եւ ընդհանուր տարածքները:

Տեսչության ընթացքում ԹՀ կողմից պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել: