Պայթյուն` Կոմիտասի պողոտայում

Պայթյուն` Կոմիտասի պողոտայում
Այսօր` ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/2 շենքում (նախկին «Պրահա» հյուրանոց) տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկենել ԱԻ արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում Ա. Աբրահամյանին պատկանող թիվ 125 սենյակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել են սենյակի պատերը, պատուհանները եւ մուտքի դուռը: