Այսօր կամավորության միջազգային օրն է

Այսօր կամավորության միջազգային օրն է
1985թ.-ի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկել է կառավարություններին ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել կամավորության միջազգային օրը` հանուն տնտեսական եւ սոցիալական զարգացման :



 



Կամավորները իրենց ազատ ժամանակը տրամադրում են ի բարօրրություն հասարակության:



 



ՄԱԿ-ը մշտապես կոչ է անում պետություններին միջոցներ ձեռք առնել կամավորության կարեւորությունն ընդգծելու համար՝ կամավորական շարժման մեջ ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց:



 



Կամավորության հռչակագրում ասված է, որ կամավորներն իրավունք ունեն իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան նվիրել կոլեկտիվ միջոցառումներին` չսպասելով պարգեւատրության: