Կյանքից հեռացել է ՊՆ բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամը

Կյանքից հեռացել է ՊՆ բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամը
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյանը:



1961-1991թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: 1992թ.-ից ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում: 1992-1996թ.թ. զբաղեցրել է օպերատիվ ուղղության հրամանատարի, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ-ԳՇ պետի տեղակալի պաշտոնները: 1996-2007թթ. ծառայել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնում: 2007թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ էր: