Խանութից 2 միլիոնի ապրանք է յուրացրել

Խանութից 2 միլիոնի ապրանք է յուրացրել
Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի N տան բնակիչ` 1946թ. ծնված Գ. Ի-ի («Լիլիա» ՍՊԸ փոխտնօրեն) կողմից ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին ներկայացրած դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ նշված ընկերության գործակատարներ` Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակչուհի, 1992թ. ծնված Ն. Հ-ն և Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 20 շենքի N բնակարանի բնակչուհի` 1987թ. ծնված Դ. Ա-ն, այս տարվա  մայիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության խանութից յուրացրել են նախնական հաշվարկով 2.069.480 դրամի ապրանքանյութական արժեքներ: