Պատժել են «Էրեբունի» ՔԿՀ-ի աշխատակցին

Պատժել են «Էրեբունի» ՔԿՀ-ի աշխատակցին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվել է  աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար:



Այս որոշման համար հիմք են հանդիսացել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը: