Կարգապահական վարույթ՝ դատավորի նկատմամբ

Կարգապահական վարույթ՝ դատավորի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաման է ստորագրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Հայտնաբերվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր,-ասված է ԱՆ մամլո հաղորդագրության մեջ։



Նախարարի հրամաններով՝ Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարներ Ավետ Ալեքյանի և Նունե Մանուչարյանի նկատմամբ եւս հարուցվելու են  կարգապահական վարույթներ:



Ավետ Ալեքյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են ընդունվել քաղաքացի Լիդա Հակոբյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված՝ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ավետ Ալեքյանի կողմից տրված անշարժ գույքի մասին նվիրատվության պայմանագրի հետ կապված նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումում բարձրացված հարցերը, դրանց հիման  վրա ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու դրանց  արդյունքում ներկայացված տեղեկանքը, ինչպես նաև աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Ն. Փանոսյանի  զեկուցագիրը :



 



Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթի համար հիմք են հանդիսացել 01.09.2011-01.09.2012 թթ. ժամանակահատվածում նոտարական գործողությունների օրինականության ստուգման արդյունքներով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ներկայացված տեղեկանքը, ինչպես նաև աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Ն. Փանոսյանի  զեկուցագիրը: