Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայ Առաքելական եկեղեցու թեմերում:Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը, ազատվելով Գեղարքունիքի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում: Մայր Աթոռի միաբան Տ. Տիրան աբեղա Պետրոսյանն ազատվել է Շվեյցարիայի հայոց թեմում ստանձնած իր պարտականություններից և ծառայության կոչվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունում` որպես Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար: