ԵԱՀԿ տարածքում թրաֆիկինգի 20 միլիոն զոհ կա

ԵԱՀԿ տարածքում թրաֆիկինգի 20 միլիոն զոհ կա
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մարդկանց առեւտրի դեմ պայքարի հարցերով խորհրդական Աստրիդ Գատներերն այսօր Բաքվում հայտարարել է, որ մարդկանց առեւտրի՝ թրաֆիկինգի դեմ պայքարը վերջին հինգ տարում արդյունավետ չի եղել:



 



Ըստ բանախոսի, ԵԱՀԿ տարածքում 20 միլիոն մարդ թրաֆիկինգի զոհ է՝ սեռական շահագործումից մինչեւ հարկադիր աշխատանք: Ապօրինի այս գործողությունից «խորամանկները» տարեկան 30 միլիարդ դոլար եկամուտ ունեն:



 



Անցանկալի երեւույթի դեմ առնելու համար Աստրիդ Գատներերն առաջարկում է աշխատել միասին, համագործակցելով պետական մակարդակներում: