Սերժ Սարգսյանին վստահում է ռուսաստանցիների 3 տոկոսը

Սերժ Սարգսյանին վստահում է ռուսաստանցիների 3 տոկոսը
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի՝ (ВЦИОМ) ուսումնասիրության համաձայն, Ռուսաստանի բնակիչների մոտ կեսը՝ 46 տոկոսը կարծում է, որ նախկին խորհրդային երկրներից Ռուսաստանի համար ամենահուսալի եւ ամենահաջողակ գործընկեր երկիրը Բելառուսն է: 38 տոկոսի կարծիքով Ղազախստանն է:



 



Հայաստանը ամենահուսալի եւ ամենահաջողակ գործընկեր երկիր է համարում հարցվածների միայն 5 տոկոսը, Ադրբեջանին՝ 3, Վրաստանին՝ մեկ տոկոսը:



 



Հարցման ժամանակ առաջարկվել է նշել նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարներից ամենավստահելիի անունը: Առաջատարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է՝ 34 տոկոս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վստահում է հարցվածների միայն 3 տոկոսը, այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ 5 տոկոսը:



 



Հարցվել է 1600 մարդ, Ռուսաստանի 46 շրջանում: Հարցման սխալը՝ 3 տոկոս: