ՃՏՊ Սարալանջի փողոցում

ՃՏՊ Սարալանջի փողոցում
Այսօր՝ ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցում` նախկին «Երիտասարդական պալատի» մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեպքի մասին տեղյակ են պահվել  «1-02» եւ «1-03»  ծառայությունների հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2121» մակնիշի 33 օt 445 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1952 թ. ծնված Հ. Մինասյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն: