«The HALO Trust» կազմակերպության աշխատակիցը հազարներ է յուրացրել

«The HALO Trust» կազմակերպության աշխատակիցը հազարներ է յուրացրել
ԼՂՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «The HALO Trust» միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի նախկին աշխատակից` ՀՀ  Երևան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Գ.Պ-ի կողմից նշված կազմակերպության ծրագրի ադմինիստրատորի պաշտոնին գտնվելու օրոք, 2008թ. ընթացքում, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Ստեփանակերտ մասնաճյուղից կազմակերպության հաշվեհամարներից 21.592.21 ԱՄՆ դոլար ապօրինի հանելու և այն յուրացնելու փաստի կապակցությամբ: