Բնակարանում գտել են մահացած

Բնակարանում գտել են մահացած
Այսօր՝ ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում` հենասայլակին հենված, հայտնաբերվել է 1931 թ. ծնված Ա. Ակոպովայի դին: