Մեքենան ձորն է ընկել

Մեքենան ձորն է ընկել
Այսօր, ժամը 06.30-ին քաղաքացի Ահարոնյանից ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում իր վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ առաջամասով կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 32 ԼԼ 652 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից ընկել է ձորը եւ բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.11-ին, մարվել` 07.13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան: